Եմենի իշխանությունները փակել են Սանայի, Ադենի և Ալ Մուքալլայի միջազգային օդնավակայանները. հայտնում է itarr-tass-ը' հղում անելով տեղական salamnews.ru լրատվական գործակալությանը:

 

Եմենի իշխանությունները հայտնել են, որ այդ քայլին են դիմում' երկրում տիրող ընդհանուր լարված մթնոլորտից ելնելով:

 

Հիշեցնենք, որ անհամաձայնություններ էին եղել երկրի քաղավիացիայի և ֆինանսների նախարարության միջև: Ըստ նախարարության հայտարարության՝ վարչության բոլոր հաշիվները սառեցվել են: