Դեկտեմբերի 21-ին լրացավ ՀՀ վաստակավոր բժիշկ, «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի ԲՓՀ-ի նախագահ Կառլեն Եսայանի 80-ամյակը: Ծննդյան 80-ամյակը նշվեց մեծ հանդիսությամբ, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, Արցախի հերոս, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը և այլ պաշտոնյաներ ու հարգարժան անձինք:
Իր ծննդյան 80-ամյակին ՀՀ վաստակավոր բժշկի պարգևներն ու հուշամեդալները համալրվեցին ևս մի քանիսով: Մասնավորապես' ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից նա պարգևատրվեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով՝ «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից էլ ստացավ անձնական թանկարժեք նվեր:
Կառլեն Լազարի Եսայանը ծնվել է 1933թ. դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն գյուղում, ծառայողի ընտանիքում: 1951թ. տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նույն տարում ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետն ու ավարտել 1953թ.: Նույն թվականի օգոստոսից մինչև 1954թ նոյեմբերը աշխատել է նույն շրջանի Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ: 1954թ. զորակոչվել է Սովետական բանակի շարքերը: Բանակից զորացրվել է 1957թ. դեկտեմբերին: 1958թ. փետրվարից մինչև օգոստոս ամիսը աշխատել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցում: 1958թ. օգոստոսին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինտիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1964թ.:
Ինստիտուտում սովորելու տարիներին' 1961-1964թթ. ուսուցման հետ միաժամանակ ընտրվել և աշխատել է ինստիտուտի արհմիության կոմիտեի նախագահ:
1962-1979թթ. եղել է բուժ.աշխատողների արհմիության կոմիտեի անդամ: 1964-76թթ. աշխատել է ՀՀ արհմիության կոմիտեի պատասխանատու քարտուղար: 1977-2003թ. Երևանի 8-րդ բուժմիավորումում գլխավոր բժշկի ժ/ա փորձագիտական գծով տեղակալ, 2003-2004թթ. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրենի ժ/ա փորձագիտական գծով տեղակալ:
2004-ից մինչ օրս «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի ԲՓՀ-ի նախագահ:
Պարգևատրվել է Մյասնիկյանի, Սպանդարյանի գործադիր կոմիտեների առողջապահության նախարարության և բուժ.աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեների համատեղ պատվոգրով: Պարգևատրվել է նաև ՀԱՄԽ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով:
Պարգևատրվել է 2007թ. մեծ մարդասեր, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով և ակադեմիկոս (Եվրոպայի ակադեմիայի) Պաուլ Էռլիխի արծաթե մեդալով:
09.06.2006թ ՆՀ 184-Ա հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակոր բժշկի պատվավոր կոչում:
2006թ. հունվարին ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների (hայկական մասնաճյուղ) անդամ, 2006թ' Եվրոպայի ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ: 2010թ. պարգևատրվել է ԼՂՀ նախագահի թիվ 46-ա հրամանագրով «Երախտագիտություն» մեդալով:
23.06.2010թ. ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է հուշամեդալով:
2005թ. ստացել է շնորհակալական նամակներ ՀՀ կառավարության աշխատակազմի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Ամուսնացած է, ունի 3 զավակ: