ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել Քիմ Քարդաշյանի ամուսնու' Քանիեի երաժշտական արվեստը: Հիշեցնենք, որ նա ամռանը Ամերիկայի երիտասարդությանը կոչ էր արել չհետևել Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու' Քանիե Ուեսթի վարքին:
«Քանիեի երաժշտությունը սքանչելի է: Իմ iPad-ի վրա ես նրա երգերից շատ ունեմ: Դեմ չեմ լինի նաև լսել նրա կենդանի կատարումը»,-ասել է Օբաման:
Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ նախկինում Քանիեի ու Բարք Օբամայի միջև հարաբերությունները լարված են եղել: Քանիեն վերջերս հայտարարել է, որ իր կինը' Քիմը, Օբամայի տիկնոջից' Միշել Օբամայից, գեղեցիկ է և ճանաչված: Իսկ ԱՄՆ նախագահը Քանիեին մրցանակաբաշխությունը խանգարելու համար «հիմար» է անվանել, ապա ավելացրել, որ նա, ամեն դեպքում, «տաղանդավոր է»: