Ինչպես հայտնում է ubr.ua-ն, նախատեսվում է, որ Ուկրաինայի նոր Սահմանադրությունը կընդունվի մինչև 2014 թ.-ի աշունը:

 

«Մենք փորձում ենք ավարտին հասցնել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու ամբողջական աշխատանքները: Մնացել է փաստաթուղթը հաստատել՝ 2014 թվականի հունվարի կեսին կայանալիք վեհաժողովի հերթական նիստում: Այնուհետ, այն կհանձնենք նախագահի դիտարկմանը, ով նախագիծը կգրանցի Գերագույն ռադայում»,- այս մասին հայտնել է նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը:

 

Հիշեցնեք, որ հայեցակարգի վերջնական տարբերակը ծրագրված էր հաստատել դեկտեմբերի 6-ին, բայց այն ձգձվեց Ուկրիանայում սկսված բողոքի ցույցերի պատճառով: