Իրանի խորհրդարանի ավելի քան 100 պատգամավոր ներկայացրել են օրինագիծ, ըստ որի կառավարությունը պարտավորվում է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս: Այս մասին հայտնում է russian.ru-ն:

 

«Եթե Իրանի դեմ սահմանվեն նոր պատժամիջոցներ կամ «Վեցյակը» չեղյալ համարի խաղաղ ատոմից օգտվելու Իրանի իրավունքը, ապա Իրանի իշխանությունները դադարեցնելու են Նաթանզի ու Ֆորդոյի միջուկային կառույցների վրա կատարվող աշխատանքները»,-հայտնել է իրանցի պատգամավոր Մեհդի Մուսավինիջատը:

 

Օրինագծի վավերացումը նախատեսում է բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը՝ մինչև 60 տոկոս, որի միջոցով վառելիքով կապահովվեն նավերն ու սուզանավերը: