90-ականներին ադրբեջանցի լրագրողները մեկնել էին Վանգայի մոտ, որպեսզի նրանից հարցազրույց վերցնեին: Սակայն Վանգան իր գուշակությունների մեջ զգուշացրել էր նրանց, որ իրենց երկիրը շուտով կկործանվի և երբ այդ գուշակության մասին իմացել էին Ադրբեջանի իշխանությունները, արգելել էին հրապարակել տեսագրությունը և մոռանալ այդ գուշակության մասին:

 

Մասնավորոպես Վանգան լրագրողներին ասել էր. «Ադրբեջանում շատ արյուն ու երեխաների լաց կա, տեսնում եմ աղջիկների, որոնք այրում են իրենց հարսանեկան զգեստները, ետ քաշվեք, դուք պայքարում եք նրա համար, որը ճակատագրով ձեզ չի պատկանում: Դուք կպարտվեք, սակայն դա դեռ կլինի սկիզբը: Տեսնում եմ ոսկի, որը չի բերի երջանկոություն: Ամբողջ մի ազգ ձեռնաշղթաների մեջ է, նրանք ոչինչ չեն մոռանա: Նրանք դեռևս 30 տարի ստիպված կլինեն տանջվել, բայց նրանք չեն հանձնվի, քանի որ հետագայում նրանք կդառնան իրենց երկրի տիրակալները և այդ ժամանակ այն ով, որ նրանց շղթայել էր կանհետանա ընդմիշտ: Բարին կհաղթի և ժողովուրդը երջանիկ կապրի»,-ասել է Վանգան 1993 թ. մարտի 30-ին՝ ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ: