«Փաստինֆո» գործակալությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ այսօր գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, շտապօգնությունը հրաժարվել է Երևանի Արցախի 14-ի Դ 10-րդ բնակարանի բնակիչ 73-ամյա Ասիա Գաբրիելյանին տեղափոխել հիվանդանոց: Մինչ շտապ օգնության ժամանելը հիվանդը 5-7 րոպե եղել է անգիտակից վիճակում: Շտապ օգնության բժիշկը հրաժարվել է հիվանդին տեղափոխել՝ պատճառաբանելով, որ «հիվանդի վիճակը ծանր է»: Հիվանդի դստեր խոսքով՝ Ասիա Գաբրիելյանին մոտ ախտորոշվել է ՍԻՀ հետինֆարկտային կարֆդիոսկլիրոզ սողացող տախիառիթմիայի տարոքսիզմ, քրոնիկ սրտային անբավարարություն 4-րդ կարգ, սուր երիկամային անբավարարություն, օլիգուրիա, երկկողմանի թոքաբորբ, շաքարային դիաբետ՝ երկրոդ տիպ:
Հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանին, ով խոստացավ պարզաբանում տալ 20 րոպեից: Հավելենք նաև, որ այս պահին ևս հիվանդի ընտանիքի անդամները շտապօգնություն են կանչել, սակայն արդեն 23 րոպե է անցել, իսկ շտապ օգնությունը դեռ չի ժամանել: