9-ամյա Թայլեր Արմսթրոնգը դարձել է ամենաերիտասարդ լեռնագնացն, ով նվաճել է Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը ՝ Ակոնկագուան: Այս մասին հաղորդում է New York Daily News-ը:

 

Արգենտինայում գտնվող Ակոնկագուա լեռն ամերիկյան մայրցամաքի ամենաբարձր գագաթն է, որի բարձրությունը հասնում է 6928 մետրի: Թայլերը լեռը բարձրացել է իր հոր օգնությամբ: Երեխայի հոր խոսքով՝ Ակոնկագուա լեռը բարձրանալուց առաջ իր որդին 6 ամիս վերապատրաստվել է:

 

«Դու կարող ես աշխարհի բարձրից քո աչքերով տեսնել երկրի մթնոլորտը: Ամպերը մեզանից շատ ցածր էին գտնվում, և այնտեղ իրոք շատ ցուրտ էր»,-ասել է փոքրիկ լեռնագնացը: