Ջրհեղեղների բազմաթիվ նախազգուշացումները պահպանվում են Մեծ Բրիտանիայում: Տեղումների պատճառով չի հաջողվում վերականգնել էլեկտրականությունը և ջրհեղեղի հետևանքով առաջացած այլ վնասները: Անգլիայի կենտրոնական և հարավային մասերում դեռ սպասվում են ջրհեղեղներ:

 

Տեղաբնակներին զգուշացվել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել: Ըստ օդերևութաբանների՝ տեղումները հիմնականում բացասաբար կանդրադառնան Անգլիայի արևմտյան և արևելյան մասերում, Ուելսում և Շոտլանդիայի որոշ մասերում: Մեծ Բրիտանիայի էլեկտրակայանների փոխանցմամբ՝ Քենթում, Սարիում և Սասեքսում Սուրբ Ծնունդի նախօրեից սկսած ավելի քան 3.000 մարդ մնացել է առանց էլեկտրականության: Իսկ Հյուսիսային Իռլանդիայում ավելի քան 5.000 մարդ մնացել է առանց էլեկտրականության՝ հինգշաբթի գիշերը տեղի ունեցած փոթորիկից հետո:

 

Վարչապետ Դեյվիդ Կամերոնն այցելել է ջրհեղեղից ավիրված Անգլիայի հարավ-արևելքում գտնվող գյուղերից մեկը, որտեղ բնակիչները գանգատվել են՝ ասելով, որ տեղական խորհուրդը ոչինչ չի արել՝ բնակիչնեին օգնելու համար, ում տները ամբողջովին հեղեղվել են: