Ինչպես հայտնում է interfax.ru-ն, Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության, Լիբերալ դեմոկրատների և Լեյբորիստական կուսակցության ղեկավարներ Դևիդ Քեմերոնը, Նիք Քլեգը և Էդ Միլբենդը համատեղ պաշտոնական հայտարարություն են արել՝ սիրիացի գաղթականներին նյութական օժանդակությամբ աջակցելու վերաբերյալ:

 

«ՄԱԿ-ը կոչ է արել Սիրիային նվիրաբերել 4 միլիարդ եվրո, ինչն ամենաընդգրկուն օժանդակությունն է կազմակերպության ողջ պատմության ընթացքում: Մենք մյուս երկրներին ևս կոչ ենք անումունենալ իրենց ներդրումները գաղթականների օժանդակության հարցում»,-ասվում է փաստաթղթում:

 

Բրիտանացի քաղաքական գործիչները նշում են նաև, որ ավելի քան 9 միլիոն մարդ է տառապում Սիրիայի հակամարտության պատճառով, որոնցից 4 միլիոնը՝ երեխաներ: