armsport.am

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն հույս ունի, որ Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն չի գերազանցի աշխարհի առաջնություններում ամենաշատ խփած գոլերի իր ռեկորդը, տեղեկացնում է Tuttomercatoweb.com-ը:

Ներկայումս, բրազիլացի հանրահայտ ֆուտբոլստի հաշվին 15 գոլ է գրանցված, իսկ Կլոզեն նրան զիջում է մեկ գոլով:

-Ամբողջ ուժով կաղոթեմ, որպեսզի Կլոզեն չկարողանա գերազանցել իմ ռեկորդը: Նա առավելություն ունի, քանի որ շարունակում է խաղալ: Այդուհանդերձ, վստահ եմ, որ ամեն դեպքում իմ կատարած սխրանքները չեն մոռացվի, - ասել է Ռոնալդոն: