«Փյունիկ» ակումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ այսօր' դեկտեմբեր 30-ին, ակումբի նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը Ամանորից առաջ հանդիպում անցկացրեց «Փյունիկ» ՖԱ մարզիչների և աշխատակիցների հետ, որի ժամանակ ներկայացրեց «Փյունիկի» թիմի նոր գլխավոր մարզչին:
Այսուհետև Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի Հայաստանի ազգային հավաքականի և ակումբի նախկին ավագ, լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը:
Հենց նա էլ թիմին կնախապատրաստի Հայաստանի առաջնության երկրորդ կեսին: Ռաֆիկ Հայրապետյանը հաջողություն և հաղթանակներ մաղթեց Սարգիս Հովսեփյանին՝ «Փյունիկի» համար այս դժվարին ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Փյունիկը» 17 միավորով գտնվում է իր համար անսովոր վեցերորդ հորիզոնականում:
Լուսանկարը' armsport.am-ի