Tert.am Հարավգերմանական Շտուտգարտում՝ A81 ավտոմայրուղում, դեկտեմբերի 29-ին միաժամանակ մոտ 50 ավտոմեքենա է բախվել, հայտնում է Обозреватель-ը։

 

Իրավապահ մարմիններում ենթադրում են, որ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ արևը մայր մտնելիս որոշակի անկյան տակ լուսավորել է ճանապարհը և դժվարացրել միաժամանակ մի քանի վարորդների տեսանելիությունը։

 

Վթարի հետևանքով տուժել է 5 մարդ։ Թեթև վնասվածնքերով նրանք դիմել են բուժհաստատություններ։