Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը Ֆեյսբուքի էջում ահազանգում է.
«Այսօր Շանթ Հարությունյանի որդին' Շահեն Հարությունյանը, մի խումբ համախոհ-ընկերների հետ թռուցիկներ է բաժանել 2014 թվականի հունվարի մեկին Ազատության հրապարակում կայանալիք ակցիայի հետ կապված: Ակցիայի կարգախոսն է 2014 թվականը Հայաստանը առաց քաղբանտարկայների:

 

Երևանի մետրոպոլիտենի տարբեր կայարաններում նրանց են մոտեցել քաղաքացիական համազգեստով, հաստագլուխ տղամարդիկ և խոչընդոտել են թռուցիկների բաժանմանը: Ժամը 19 անց 15 րոպեին Բարեկամություն մետրոյում Շահենին է մոտեցել հաստագլուխ մի տղամարդ, որը երկար բանավեճից հետո ներկայացել է Աշոտ անունով, ով նույն կայարանում հրահանգներ է տվել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին: Վեճի բռնվել անչափահաս 14 ամյա Շահենի հետ, նրան հրել և գցել է գետին ու ձեռքի թռուցիկները ցանկացել է մտցնել նրա բերանը: Մի կերպ հաջողվել է Շահենին ազատել ռեժիմի կողմից սատարվող հանցագործի ձեռքերից:

 

Տղան ընդամենը ցանկանում է օգնել հորը: Ու այս ամենը կատարվել է ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ...»: