Իրանի նախագահ Հասսան Ռոուհանին 10 միլիարդ ռիալ (մոտ 350 հազար դոլար) է նվիրաբերել Թեհրանի հայկական հիվանդանոցին: Այդ մասին հայտնում է «Asbarez»-ը:
Նրա խորհրդական Հոսսեյն Ֆերեյդունն այցելել է հիվանդանոց եւ նշել, որ Իրանում մահմեդականների եւ ոչ մահմեդականների գոյակցությունը լավ օրինակ է տարածաշրջանի երկրների համար:
Իրանի նախագահն իր հերթին այցելել է իրանական բանակում ծառայած եւ զոհված մի քանի հայերի բնակարաններ: Մովսիսյանների բնակարանում Ռոհանին նշել է, թե մահմեդականները հավատում են, որ Հիսուս Քրիստոսը բարության եւ մարդասիրության մարգարեն է:
Սպահանի Հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բաբկեն Չարյանը նշել է, թե կրոնական փոքրամասնությունների իրավունքներն Իրանի խորհրդարանում հրաշալի են ներկայացված, իսկ Իրանը տարբեր կրոնների խաղաղ գոյակցության լավագույն օրինակ է: