Ինչպես հայտնում է finance.ru-ն, Եվրամիության երկրներում գործազրկությունն անցած տարի աճել է գրեթե կես միլիոնով, իսկ առանց աշխատանքի մարդկանց ընդհանուր թիվը 19.2 մլն է:

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ գործազուրկների թիվը եվրագոտու 17 երկրում 2012-ի նոյեմբերից 2013-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում աճել է 452 հազարով, իսկ Եվրամիության 28 երկրում գործազուրկների թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 278 հազարով:

 

ԵՄ-ում այժմ գործազուրկ է 26.5 մլն մարդ, իսկ եվրագոտու երկրներում՝ 19.2 միլիոն:

 

Զբաղվածության հետ կապված ամենավատ վիճակը Հունաստանում է, որտեղ առանց աշխատանքի է մնում աշխատունակ բնակչության 27.4 տոկոսը, հաջորդում է Իսպանիան՝ 26.7 տոկոս գործազուրկներով: Ավստրիայում գործազրկության պաշտոնական ցուցանիշը կազմում է 4.8, իսկ Գերմանիայում՝ 5.2 տոկոս: