Հունվարի 11-ին' ժամը 13.26-ին, ահազանգ է ստացվել, որ Հ-26 միջհամայքային ավտոճանապարհի Կողբ-Բերդավան ճանապարահատվածում այրվում են խաղողի վազեր:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.03-ին, մարվել՝ 14.09-ին:

 

Համայնքին պատկանող խաղողի այգիներում այրվել է 7000 քմ խոտածածկ տարածք: