Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դեսպանների 6-րդ համաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքի ժամանակ խոսել է Հայկական սփյուռքի նախաձեռնությունների մասին, որոնք կապված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:

 

Թուրքական լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ`էրդողանը խոսել է այն մասին, թե Հայկական սփյուռքը պատրաստվում է 1915 թվականը միակողմանի ներկայացնել և վերածել քաղաքական արշավի: Վարչապետը դա որակել է «սև քարոզչություն» և հավելել, որ իրենք դրա առաջ ամուր են կանգնելու:

 

Վարչապետ Էրդողանը նաև նշել է , թե թուրք ժողովուրդը սուտ պատմության մոլորության մեջ չի ընկնում:

 

Նույն թեմայի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի նախագահը`Աբդուլլահ Գյուլը, և կարծիք հայտնել, թե հավանականություն կա, որ Թուրքիան բացասական քողի ներքո կներկայացվի միջազգային հանրությանը:

 

Նախագահը դեսպաններին հանձնարարել է ամեն ինչ անել, որպեսզի Թուրքիան վերստին փայլի աշխարհի աչքին: