Այսօր Operativ.am-ի թղթակիցը զրույց ունեցավ Լյուքս Ստեփանյանի հոր՝ Իշխան (Աշխարհիկ )Ստեփանյանի հետ: Հարցին, թե, ըստ նրա, ինչու հետաձգվեց դատավարությունը, նա պատասխանեց, որ գիտի միայն այն ինչ ասել են իրեն: Այնտեղ ամբաստանյալը ասել էր, որ չի պատրաստվում դատավարությանը մասնակցել առանց իր պաշտպանյալի:
-Որևէ տեղեկություն ստացվե՞լ է տեղի ունեցած վթարի վերաբերյալ:
Վթարի հետևանքների համար ես շարունակում եմ խնդրել լրատվամիջոցներին, որ հայտարարություն տարածեն՝ տեղեկություն տալու, թե ի՞նչ մեքենա է եղել, ո՞ր հատվածում է վթարի ենթարկվել, ո՞ր հիվանդանոց են տեղափոխվել վիրավորներին և ի՞նչ պետհամարանիշով է եղել այն: Բայց, ոչ ոք ոչինչ չի տրամադրում դրա վերաբերյալ, բացի այն բանից, որ մեքենան բարձել են էվակուատրը և տարել են Երևան:
-Ի՞նչ եք պատրաստվում անել, գործը արդարացի լուծման հասցնելու համար:
Գործի արդարացի լուծման համար սպասում եմ հունվարի 29-ին, ժամը 14:00 կայանալիք դատավարությանը: Ես նաև չեմ կարողանում հասկանալ, թե ինչու՞ էին «չուչելին» դատարան բերել քաղաքացիական հագուստով, որովհետև ես իմ տղային զինվորական ծառայության էի տվել և ինձ էին վերադարձրել նրա զինվորական հագուստով դին, այսինքն՝ սպանությունը տեղի էր ունեցել զինվորականի կողմից: Իսկ այսօր «չուչելին» բերում են քաղաքացիական հագուստով, նրա զինվորական անձնակազմից էլ մարդ չկար: Ես ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ դա իսկապես իմ որդուն սպանողն է:
-Մինչ Լյուքսի մահը, նա որևէ բողոքներ ունեցե՞լ էր ծառայության հետ կապված:
Ո՛չ, նրա մոտ ծառայությունն ընթանում էր շատ լավ: Ոչ մի բողոք մինչ այդ չէր ունեցել: Ամեն ինչ հարթ էր ընթանում:
Մանրամասներն` այստեղ: