Ճապոնիայի Hino Morots Ltd ավտոկոնցեռնը էլեկտրոնիկա արտադրող Hitachi Ltd-ի հետ համատեղ մշակել է նոր մոդելի ավտոբուս, որը կարող է տարերային աղետի դեպքում դառնալ շարժական էլեկտրակայան և էլեկտրականություն մատակարարել բնակչությանը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

 

Ավտոբուսն ունի խնայողական և էկոլոգիապես անվտանգ հիբրիդային շարժիչ: Մշակողների գնահատմամբ՝ էլեկտրակայան-ավտոբոսը կարող է 10 ժամվա ընթացքում լիարժեք էլեկտրականություն մատակարարել դպրոցի շենքին: Ճապոնիայում սովորաբար հենց դրանցում են ապաստարաններ կառուցում երկրաշարժերի և ցունամիների դեպքում: