Կայծակի հետևանքով' տուժել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Քրիստոսի Քավիչ հանրահայտ արձանը: Այս մասին հայտնել է BBC-ն:

 

Քաղաքում սկսված ուժեղ փոթորիկն ուղեկցվել է կայծակով, ինչի հարվածից էլ վնասվել է արձանի մատը: Տեղի թեմի ներկայացուցիչ Օսմար Ռոպոսոյի խոսքով՝ հուշարձանի վերականգնման աշխատանքները կսկսվեն հաջորդ ամիս:

 

Ըստ Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տվյալների' տարվա ընթացքում արձանը կայծակնահարվում է միջինը 4 անգամ:

 

Հիսուսի արձանը գտնվում է 709 մետրանոց բարձունքի վրա: Քրիստոսի Քավիչ 38 մետրանոց արձանը կառուցվել է 1922-ից մինչև 1931-ը:

 

2007 թվականին հուշարձանն ընդգրկվեց Նոր աշխարհի յոթ հրաշալիքների շարքում, իսկ 2011 թվականի հոկտեմբերին Հիսուսի արձանը դարձավ 80 տարեկան: