Ռուսաստանյան Առաջին ալիքը մեկ օրվա ընթացքում մոտ 48 մլն ռուբլի է հավաքել երգչուհի Ժաննա Ֆրիսկեի համար, ով, ինչպես հաստատվել էր նախօրեին, հիվանդ է քաղցկեղով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը, երեկ հայտարարել է, որ իր կինը քաղցկեղով հիվանդ է, և երգչուհու երկրպագուներն ու նրա արվեստը գնահատողներն իրավունք ունեն իմանալու այդ ճշմարտությունը:
Առաջին ալիքը դրամահավաք էր սկսել SMS-երի միջոցով, որը շարունակվում է նաև այսօր: