Իրողությունները ցույց են տալիս, որ լարվածություն մեր սահմաններում ու շփման գծում, սովորաբար, տեղի են ունենում այս կամ այն իրադարձությունների շրջանակներում: Այս լարվածությունը կախված է Ադրբեջանի կողմից ասված «սև հունվարի» գոյության հետ: Այս մասին այսօր կայացած ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե որքանով կարող է սահմանի լարված իրավիճակն ազդեցություն ունենալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի՝ հայրենիք վերադարձման բանակցային գործընթացին Սեյրան Օհանյանն ասաց. «Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը մեր մշտական հսկողության տակ է»:
Մանրամասները` տեսանյութում: