Հոնկոնգցի միլիարդատիրոջ աղջիկը՝ լեսբուհի Գիգի Չաոն, ում հայրը 130 մլն դոլար է առաջարկել այն տղամարդուն, ով կգրավի իր աղջկա սիրտը, բաց նամակով դիմել է հոնկոնգցիներին: Այս մասին հայտնում է The Times-ը:

 

Նամակում Չաոն ասում է, որ իր հայրը չի կարողանում հասկանալ որոշ կոնկրետ իրավիճակներ: Աղջիկը հայտնել է, որ նա կարող է ամուսնանալ տղամարդու հետ, միայն այն դեպքում, եթե նրա հայրն ինքն ամուսնական կապեր հաստատի տղամարդու հետ:

 

«Ես հպարտ եմ իմ կյանքով և երբեք չեմ ցանկանա հետ կանգնել իմ ընտրած ճանապարհից: Իսկ տղամարդու հետ ամուսնանալ ես կփորձեմ միայն ներկայացված առաջարկից հետո»,-ասել է Գիգի Չաոն:

 

Վերջերս միլիարդատեր գործարարն ավելացել էր նախատեսված 130 մլն դոլար պարգևատրումը՝ հասցնելով այն 200 մլն դոլարի: