Հնդկաստանի ոստիկանությունը տեղեկություն է տարածել, որ 26-ամյա կինը Ուտար Պրադեշ նահանգի Ղազիաբադ շրջանում ենթարկվել է խմբակային բռնաբարության՝ ամուսնու և տեգրոջ կողմից: 

 

Կնոջ ամուսինն ու տեգրը բռնաբարել են կնոջը, իսկ այդ ընթացքում մյուս երկու եղբայրները կապել են կնոջ քրոջը. վերջինս այցելության էր եկել քրոջը:

 

Հանցանքը գործելուց հետո բոլոր 4 մեղադրյալները փախել են դեպքի վայրից:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ: