Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը գազի հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ բոլոր խմբակցություններին կոչ արեց համախմբել ուժերը և 2014թ. համագործակցության տարի հռչակել: «Եկեք այս տարին համագործակցության և համախմբման տարի հռչակենք և այդ համախմբումը սկսենք գազի հանձնաժողով ստեղծելու առաջարկին կողմ քվեարկելով, որը բխում է մեր բոլորի և հասարակության շահերից»,- նշեց Պողոսյանը:

 

Թևան Պողոսյանի կոչին արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Պարո՛ն Պողոսյան, ինչու համերաշխության կոչ չէիք անում երկու ժամ առաջ, երբ այստեղ բանավեճ էր ընթանում: Այսինքն, երբ ձեզ պետք է համախմբման կոչ եք անում, երբ պետք չէ, այլ բան եք անում»,- նշեց Աբրահամյանտը:

 

Ազգային ժողովում քննարկվում է գազի գնի հետ կապված խնդիրների ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որը ներկայացրել են ոչ իշխանական խմբակցությունները: