Ազգային ժողովի փետրվարի 3-ին մեկնարկած նիստում խորհրդարանական մեծամասնությունը որոշեց մեկ տարով հետաձգել ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավորների առաջարկի քննարկումը' «Նաիրիտ» գործարանի խնդիրների հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: ՀՅԴ խմբակցությունը հայտարարեց, որ հրատապության կարգով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը կմտցնի փետրվարÕ « 24-27-ը կայանալիք քառօրյա նիստերի օրակարգ: «Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակն այն է, որպեսզի կառավարությունը լիարժեք տեղեկատվոթյուն տա գործարանում առաջացած խնդիրների հետ կապված»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

«Նաիրիտ»-ը հիմնվել է 1940 թվականին: Անցյալ դարի 80-ականներին գործարանն զբաղեցնում էր քլորոպրենային կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12 տոկոսը: 2008թ.-ի դեկտեմբերի 1-ինգործարանի աշխատանքը դադարեցվեց' ֆինանսական ճգնաժամի պատճառով: Մոտ 1500 աշխատողներ ազատվեցին աշխատանքից: Rhinoville Property Limited միջազգային ընկերությունը 2006թվականին գնել է «Նաիրիտ գործարան»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը «ՀայՌուսգազարդ»-ից: Բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Այս տարի գործարանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ռուսաստանյան «Իտեռա» ընկերությունների խումբը և «Ռոսնեֆտ» ընկերությունը: Ներկայում, տարբեր գնահատականներով, «Նաիրիտ գործարան»-ի ընդհանուր պարտքը 120-130 միլիոն դոլար է, որից 20-25 միլիոնը՝ հայկական բանկերի նկատմամբ: