ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն' փետրվարի 3-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.72 դրամով և կազմել 408.75 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 552.18 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով՝ կազմելով 11.64 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.74 դրամով և կազմել 668.39 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 3-ին կազմել է 16 հազար 299.7 դրամ, արծաթինը՝ 254.63 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 208.43 դրամ: