Forbes Woman հրատարակության վարկածի համաձայն՝ 2013 թվականին կանանց վարկանիշը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Եվրամիության «Երկաթե լեդին»' պատմության մեջ առաջին կինը Գերմանիայի կանցլերի պաշտոնում, ում նաև հաջողվել է վերընտրվել արդեն երրորդ ժամկետով, չորրորդ անգամ անընդմեջ աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշի առաջատարն է»,-ասված ռուսական Forbes-ի հաղորդագրության մեջ:

 

«Տասնյակում» ընդգրկվել են նաեւ Անջելինա Ջոլին, որն անցյալ տարի կամավոր հեռացրել է իր երկու կրծքերը քաղցկեղի նկատմամբ ժառանգական հակում ունենալու պատճառով, եւ Քեյթ Միդլթոնը, որը լույս աշխարհ է բերել Մեծ Բրիտանիայի գահաժառանգին: