Ադրբեջանում զինծառայողների ու քաղաքացիական անձանց, մասնավորապես' դեռահասների շրջանում ինքնասպանությունների ալիքը չի դադարում: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
2001 թվականին ծնված Ռաշադ Ջալիլովը կախվել է գոմում: 13-ամյա տղայի ինքնասպանության պատճառը հայտնի չէ:
Ինքնասպանության 4 դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: Հունվարին ինքնահրկիզման են դիմել ղարաբաղյան պատերազմի երեք հաշմանդամներ: Նրանք այդ գնացել են իրենց իրավունքները իշխանությունների կողմից խախտելու, կաշառակերության և այլ պատճառներով:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն' 2014 թ. հունվարին այդ երկրում արդեն ինքնասպանության 33 դեպք է տեղի ունեցել, որոնցից 4-ը անչափահաս է եղել: