Ադրբեջանում շարունակվում է ինքնասպանությունների ալիքը: Սեփական տան բակի ծառից կախվելով' ինքնասպանության է դիմել Բաքվի Բինագադիի շրջանի 1984թ. ծնված բնակիչ Իլքին Ռահիմովը: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը: 30-ամյա երիտասարդի' ինքնասպանությամբ կյանքին վերջ դնելու պատճառը հայտնի չէ: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատ արվում է հետաքննություն:

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրությունը չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, 2014թ. այդ երկրում արդեն ինքնասպանության 34 դեպք է տեղի ունեցել, որոնցից 4-ը' անչափահասներն են կատարել: 4 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

Ադրբեջանում հունվարի ընթացքում ինքնահրկիզման են դիմել ղարաբաղյան պատերազմի երեք հաշմանդամ: Նրանք այդ քայլին են դիմել իշխանություններից կողմից իրենց իրավունքները խախտելու, իրենցից կաշառք պահանջելու եւ այլ պատճառներով:

 

Ադրբեջանի «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ադրբեջանում ինքնասպանութունների աճը հասարակության մեջ աճող ագրեսիայի արդյունք է: Նրա կարծիքով, ինքնասպանությունը բողոքի ակցիա է: «Երբ մարդուն ոչ պետությունը, ոչ էլ հասարակությունը ուշադրություն չեն դարձնում, նա իր ձայնը լսելի է դարձնելու համար ինքնապան է լինում»,- հայտարարել է ադրբեջանցի հոգեբանը:

 

Ադրբեջանում ինքնասպանությունների նման աննախադեպ ալիքը կանխելու համար հունվարին Բաքվում անգամ հատուկ ֆլեշմոբ է անցկացվել: