ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը հավկիթի շուկայում փետրվարի 6-13-ը դիտարկում կանցկացնի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՍԱՊԾ մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը նշեց, որ դիտարկման ընթացքում շուկայից կհանվեն ժամկետանց, ինչպես նաև թերի մակնշմամբ հավկիթները: «Դիտարկում անցկացվելու է ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, այնպես որ, թյուր են այն պնդումները, թե իբր հնարավոր է մայրաքաղաքից ժամկետանց հավկիթը տեղափոխել մարզեր»,-ասաց նա: Սուքիասյանը նշեց, որ ՍԱՊԾ-ն հայտնաբերված խախտումների մասին հանդես կգա առանձին հայտարարությամբ:
Փետրվարի 5-ի դրությամբ Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 986 հազար 400 հատ հավկիթ: Այս պահին Հանրապետություն Ուկրաինայից և Բուլղարիայից հավկիթ ներմուծում է երկու ընկերություն: