
Դոնեցկի «Շախտյորի» 25-ամյա ֆուտբոլիստ Մայկոնը մահացել է ավտովթարի պատճառով: Այս մասին տեղեկացնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:
Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 8-ին:
Մայկոնը «Շախտյորի» կազմում հանդես է գալիս 2012թ-ից: Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Իլյիչևեցում»: