Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից փետրվարի 7-ին, ժամը 17.45-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թամանցիների փողոցում գտնվող ավտապահեստամասերի խանութի դիմաց երկու քաղաքացի ընկել է ավտոյուղի ցիստերնի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում' տնօրեն Մախսուդը և պահակ Արմենը (մնացած տվյալները պարզվում են) փորձանմուշ վերցնելու նպատակով բացել են 20 տ տարողությամբ մետաղյա տարան' լցված մոտ 1 տ օգտագործված յուղո վ, որի ընթացքում, չպարզված պայմաններում, նրանք ընկել են տարայի մեջ և խեղդվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: