«Ռոսինֆորմբյուրոյի» քաղաքական մեկնաբան Նիկոլայ Տրոիցկին հայտարարել է, որ Ռուսաստանը, Արևմուտքը և իսլամական աշխարհը կձգտեն ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցնելու համար: Այս մասին հայտնում է Day.az-ը:

 

Ռուս քաղաքական մեկնաբանը կարծում է, որ «լավ է վատ խաղաղություն, քան բարի գժտություն» սկզբունքով ստատուս-քվոյի պահպանումը:

 

«Վստահ եմ, որ ո′չ Ռուսաստանը, ո′չ Արևմուտքը, ո′չ իսլամական աշխարհը չեն միջամտի այդ հակամարտությանը և կձգտեն ամեն ինչ անել, որպեսզի սառեցնեն այն: Պայթյունավտանգ մերձավորարևելյան տարածաշրջանին անմիջականորեն մոտ ևս մեկ պատերազմ ոչ մեկին պետք չէ»,-ասել է ռուս քաղաքական մեկնաբանը: