Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունել Է օրենք մասնավոր ավտոմոբիլներում ծխելու արգելքի մասին, երբ դրանցում երեխաներ են գտնվում: Բժշկական եւ իրավապաշտպան կազմակարեպությունները ողջունել են այս որոշումը, մինչդեռ արդարադատության նախարարությունը հայտարարել Է, որ նոր օրենքի կատարման վերահսկումը գործանակնում անհնարին կլինի: Խորհրդարանականները փետրվարի 10-ի երեկոյան 376 ձանով արտահայտվել են նոր օրենքի պաշտպանության օգտին, Համայնքների պալատի 107 անդամ դե Է եղել: Օրինագիծն անցել Է ունկնդրումներ՝ երկրի առողջապահության նախարար Ջերեմի Հանտի ակտիվ աջակցությամբ, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

Օրենքի ընդունումից հետո Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Քրիս Գրեյլինգը հայտարարել Է դրա կատարման վերահսկողության անհնարինության մասին, իսկ փոխվարչապետ Նիկ Քլեգը, որը նույնպես չԷր պաշտպանում օրինագիծը, նշել Է, թե փաստաթուղթը երեխաների առողջության համար պատասխանատվությունը ծնողներից փոխանցում Է պետությանը:

 

Մեծ Բրիտանիայի՝ Թոքերի հիվանդությունների դեմ պայքարի հիմնադրամի տվյալներով՝ երկրում 11-ից մինչեւ 15 տարեկան ավելի քան 430 հազար երեխաներ ամեն շաբաթ պասիվ ծխողներ են դառնում, երբ գտնվում են ծնողների կամ մերձավորների ավտոմեքենաներում: Հիմնադրամի ներկայացուցիչները խորհրդարանի որոշումը հաղթանակ են համարել հանուն երեխաների իրավունքների բազմամյա պայքարում: