Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնի Անկախության հրապարակում հանրահավաքի մասնակիցները չեն պատրաստվում կատարել համաներման մասին օրենքը եւ շարունակում են բարիկադներ կանգնեցնել:

 

Փետրվարի 13-ին բողոքի ակցիաների մասնակիցները շարունակել են նոր ամրությունների կառուցումն ավազի պարկերով եւ շինարարական աղբով:

 

Համաներման մասին օրենքի համաձայն՝ մինչեւ փետրվարի 17-ը բողոքավորները պետք Է մայրաքաղաքի կենտրոնից հավաքեն բարիկադները եւ ազատեն վարչական շենքերը: Ուկրաինայի Գլխավոր դատախազության Քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների եւ պետության շահերի պաշտպանության գլխավոր վարչության պետ Իրինա Զարուբինսկայան հայտնել Է, որ երկրում հանրավաքների մասնակիցների կողմից շրջափակված Է մնում 37 օբյեկտ, դրանցից 6-ն իշխանության մարմինների շենքեր են: Նա նշել Է, որ համաներման մասին օրենքի պահանջները՝ վարչական շենքերի եւ տրանսպորտային հաղորդակցուղիների ապաշրջափակում, չկատարելու դեպքում ավելի քան երկու հարյուր մարդ կարող Է ենթարկվել քրեական պատասխանատվության եւ ստանալ 5-ից մինչեւ 15 տարի ժամկետով բանտարկություն:

 

«Եվրամայդանի պարետ» եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության» ղեկավար, «Բատկիվշչինա» կուսակցությունից պատգամավոր Անդրեյ Պարուբիյը հայտարարել Է, որ հանրահավաքի մասնակիցները չեն համաձայնի համաներման մասին օրենքի կատարմանը: «Մեր դիրքորոշումն անփոփոխ Է: Մայդանն ինչպես կանգնած Է եղել, այդպես Էլ կկանգնի»,- ասել Է Պարուբիյը: Նրա խոսքով՝ «մարդկանց պետք Է ներում շնորհվի առանց որեւԷ պայմանի»:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վերջին օրերին Կիեւի կենտրոնում ժամանակավոր զինադադար Է հաստատվել: Այժմ ամբողջ ուշադրությունը գամված Է Գերագույն ռադային, որտեղ քաղաքական ուժերը մշակում են Սահմանադրության փոփոխությունների համաձայնեցված նախագիծը: Ընդդիմության հիմնական պահանջը նախագահի լիազորությունների սահմանափակումն Է: