Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին սիրահարների օրը ցույց Է տվել, թե ինչպես պետք Է համբուրվել, եւ երիտասարդությանը կոչ Է արել տեւական սիրո հույսեր չփայփայել, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:

 

«Շուրթերը համբուրել չի կարելի՝ միայն ճակատը»,- փետրվարի 14-ին լրագրողներին ասել Է Ժիրինովսկին Պետդումայի նիստից առաջ: Ըստ որում նա աղջկա ճակատին կարմիր սրտիկ Է կպցրել եւ շարունակել «հրահանգումը». «Սա այն տեղն Է, որը կհամբուրեք, նախապես մաքրեք սպիրտով կամ օդեկոլոնով»:

 

Ժիրիինովսկին ցուցադրել Է, թե դա ինչպես պետք Է անել՝ խուսափելու համար զանազան վարակներից: «Եվ թեթեւ հպում ճակատին»,- հավելել Է նա՝ ցույց տալով, թե հատկապես ինչպես Է հարկավոր դա անել:

 

Միաժամանակ նա մեկնաբանել Է, թե ինչու հատկապես ճակատը, այլ ոչ թե այտը պետք Է համբուրել. «Ինչու՞ ճակատը, որովհետեւ համբուրում են հանգուցյալի ճակատը, իսկ սերը մահ Է: Դուք պետք Է իմանանք, որ շուտով այն կավարտվի»: