Այս պահին ընթանում է ԵԿՄ 10-րդ համագումարը: Համագումարի ընթացքում ելույթով հանդես եկավ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

 

«Այնքան բան ունենք, որ սաղ աշխարհով ուզում են, բայց տվող չկա»,-իր ելույթի սկզբում ասաց Մանվել Գրիգորյանը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Սպարապետ Վազգեն Սարգսյանի և մեր բոլոր հերոսների հիշատակը:

 

«Հարգելի′ երկրապահներ, պատերազմի տարիներին մենք մեր ներդրումն ենք ունեցել հայոց հաղթանակին և դեռ պատերազմի տարիներից սկսած մենք ուշադիր ենք եղել հայոց բռնազավթված տարածքները թշնամիներից ազատագրելու և պաշտպանելու սրբազան գործում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ երկրապահ ազատամարտիկների, նրանց ընտանիքների, մեր հերոս մայրերի նկատմամբ:

 

Մենք մեր մարտական ընկերների պատգամն ունենք՝ պահպանել ազատ, անկախ Արցախը: Վստահ եղեք՝ Երկրապահն իր առաքելությունը կատարել է, կատարում է և կատարելու է: Արցախն այլևս անկախ պետություն է:

Ես միշտ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ. կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլև ձեռք բերածը պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը», - ասաց ԵԿՄ նախագահը: