Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի որդին, Դավիթաշեն 4-րդ թաղամասի 2 /Բ շենքի բնակիչ 28-ամյա Դավիթ Նավասարդյանն արդեն վերածվել է շարքային օրինախախտի: Վերջին ժամանակներս տարբեր առիթներով նա հայտնվում է ոստիկանների ուշադրության կենտրոնում մեկ մարդ ծեծելու, մեկ թմրանյութ պահելու, մեկ ճանապարհային ոստիկաններից թռնելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ' փետրվարի 15-ին, Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդն իրեն համարելով «վերին արտի ցորեն», Ազատության պողոտայում, Լամբադա կամրջի հարևանությամբ գտնվող քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում, 40 րոպեից ավել կայանել էր ավտոմեքենան, խոչընդոտ հանդիսանալով քաղաքային տրանսպորտի համար, քանի որ ավտոբուսներն ու երթուղային տաքսիները չէին կարողանում թույլատրելի տեղում կանգառ անեին, քանի որ Երևանի քաղաքապետարանի «Մեծն տրանսպորտչիկի» փափկասուն բալիկը Porsche Cayenne-ով փափուկ վայրեջք էր կայանել կանգառում: Մանրամասները` այստեղ: