
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն հնարավոր է դառնա ֆրանսիական ՊՍԺ-ի սպորտային տնօրենը:
«Ես չեմ բացառում նման տարբերակը: Հիանալի հարաբերություններ ունեմ ՊՍԺ-ի սեփականատիրոջ հետ, սակայն սկզբում պետք է ավարտեմ Աշխարհի 2014թ-ի առաջնությունում դեսպանի աշխատանքս: Ես արդեն ՊՍԺ-ի բարի կամքի դեսպանն եմ և սիրում եմ Փարիզը»,-բրազիլացու խոսքը մեջբերում է Canal+-ը: