Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» (2:0) դեմ հանդիպմանը դարձավ գոլի հեղինակ, եվրագավաթների պատմության մեջ դարձավ 4-րդ լավագույն ռմբարկուն: Այս մասին տեղեկացնում է MisterChip-ը:

Արգենտինացին 4-րդ հորիզոնականը կիսում է «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյի հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ակտիվում ունեն 67-ական գոլ:

Լավագույն եռյակը գլխավորում է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլը (76 գոլ), նրան հաջորդում են Ֆիլիպո Ինձագին (70 գոլ) և Գերտ Մյուլերը (69 գոլ):