Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում զոհվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության տեղական վարչության մոտ տեղի ունեցող հանրահավաքի մասնակից մի կին: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Անհայտ անձինք մի քանի անգամ կրակել են շենքի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ. միջադեպի հետևանքով վիրավորվել է երեք մարդ: Վարչության մոտ ներկայումս գտնվում է մի քանի հազար մարդ:
Դեպքի վայրում է գտնվում Ներքին գործերի նախարարության Խմելնիցկու քաղաքային վարչության ղեկավար Վասիլի Պտաշուկը: