Քիչ առաջ ազատ է արձակվել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, Խարկովի հիվանդանոցից նա դուրս է եկել դստեր ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ Յուլիա Տիմոշենկոն 7 տարի ժամանակով ազատազրկման էր դատապարտվել 2011 թվականի վերջին՝ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրի ստորագրման հարցում պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով:
2012 թվականից նա գտնվում էր հիվանդանոցում: