Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուկրաինայում նախորդ շաբաթ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների հիշատակը: Ուկրաինայում զոհերի հիշատակը հարգելու առաջարկն արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդառաջեց առաջարկին և պատգամավորներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհերի հիշատակը:
Կիևի կենտրոնական հրապարակում' Մայդանում, բողոքի զանգվածային ակցիաների ու բախումների հետևանքով նախորդ շաբաթ զոհերի թիվը հասել է 80-ի: Երկրում սուգ էր հայտարարվել: Փետրվարի 23-ին Մայդանը վերածվել է ծաղկանոցի' հազարավոր մարդիկ ծաղիկներ ու մոմեր են տանում այնտեղ' հարգելով զոհերի հիշատակը: