Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պարզաբանեց, թե ինչ է նշանակում «չաթլախ»:
«Տաջիկերեն «չաթլախը» նշանակում է ճաք տված»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Դիտարկմանը, որ այդ բառը վիրավորական է, նա արձագանքեց. «Իսկ ղալաթ անելը լա՞վ իմաստով է»:
Ռուստամյանը նշեց, որ Հրայր Թովմասյանն իրենց մասին խոսելիս ասել է՝ ղալաթ անել, իրենք էլ նմաատիպ հորդորով դիմում են նախարարին. «Մենք էլ իրան ենք հորդորում: Իրեն, եթե թվում է' մենք չենք տիրապետում հայ իրականության բառապաշարին, չարաչար սխալվում է: Մենք ուրիշ բառեր էլ գիտենք, սակայն միայն սա ենք օգտագործում»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ իր ոճը չէ նման բառեր օգտագործել, սակայն շատ է բարկացել:
«Դա իմ ոճը չի, բայց նախարարն էլ իր բարձրունքին պետք է մնա»,-ասաց Ռուստամյանը: