Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բարձր է գնահատել կատալոնական «Բարսելոնայի» իր գործընկերոջ՝ Խերարդո Մարտինոյի աշխատանքը: Իտալացու խոսքով' Մարտինոյին հաջողվում է մարդկանց հետ լավ հարաբերություններ ստեղծել:

«Ինձ այնքան էլ հասկանալի չեն Մարտինոյի աշխատանքի նկատմամբ քննադատությունները: Նա հիանալի է կատարում իր աշխատանքը: Խերարդոն գրագետ մասնագետ է, ով գիտի, թե ինչպես կառուցել հարաբերություններ մարդկանց հետ: Նրան հաջողվում է միշտ հանգստություն պահպանել, իսկ դա հաջողության գաղտնիքներից մեկն է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն: