Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում վրդովված են Euronews հեռուստաալիքի աշխատակիցների գործողություններից, որոնք Facebook-ի իրենց պաշտոնական էջում զետեղել են աղջկա լուսանկար, որը պատկերված է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնում փետրվարի լույս 23-ի գիշերը վանդալների կողմից պղծված Խորհրդային բանակի հուշարձանի ֆոնի վրա:

 

«Մեր զայրույթը սահմաններ չունի»,- ասված է լուսանկարի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Facebook-ում Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական էջում:

 

Լուսանկարում պատկերված Է մի աղջիկ, որը բռնել Է խորհրդային զինվորի հուշարձանի ձեռքը, որը վանդալները ներկել են կապույտ և դեղին ներկով: