Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր իրադարձությունները.
Պետդումայում կքննարկեն Ղրիմի' Ռուսաստանին միանալու հնարավորության հարցը
ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն ՌԴ-ին միանալու մասին Ղրիմի որոշման դեպքում պատրաստ է քննարկել այն: Այս մասին հայտնում է Коммерсант-ը:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի իրավիճակին մեր դիրքորոշմանն ընդհանուր առմամբ, մենք ցանկանում ենք պահպանել Ուկրաինայի ամբողջականությունը: Մենք հույս ունենք, որ այսօր դա հնարավոր է »,- ասել է հանձնաժողովի ղեկավարը:
***
Մայդանցիները ձևակերպել են ժողովրդական վստահության կառավարության անդամների ընտրության չափանիշները
Ժողովրդական վստահության կառավարության անդամներ չեն կարող լինել Ուկրաինայի հարյուր ամենահարուստ մարդկանց ցուցակի մասնակիցները և գործադիր իշխանության մարմինների ղեկավարները, ինչպես նաև նախագահի վարչակազմի աշխատողները, որոնք այդ պաշտոններն զբաղեցրել են 2010 թվականի սկզբից. ընտրության այս չափանիշներն է ձևակերպել ժողովրդական վստահության խումբը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Մյուս պահանջների թվում են՝ ճյուղում աշխատանքի առնվազն 7 տարվա փորձը, բացառությամբ Ներքին գործերի նախարարության, Ուկրաինայի անվտանգության խորհրդի, Պաշտպանության նախարարության, ղեկավար պաշտոններում առնվազն 5 տարվա աշխատանքի փորձը և մարդու իրավունքների խախտումներին մեղսակից չլինելը, ինչպես նաև կոռուպցիոն գործունեության մասին տեղեկատվության բացակայությունը, ասված է հայտարարության մեջ:
«Մենք այս չափանիշներով կստուգենք յուրաքանչյուր կոնկրետ թեկնածուի, որին կառաջարկի նոր խորհրդարանական մեծամասնությունը: Կառավարության յուրաքանչյուր անդամ պետք է ստանա Մայդանի հավանությունը»,-ընդգծված է փաստաթղթում:
Ինչպես լրագրողներին պարզաբանել է ժողովրդական վստահության խմբի քարտուղարության ներկայացուցիչ Վալերի Պեկարը, այնտեղ ներկայացված են Մայդանի հանգուցային կազմակերպությունները, որոնք առավել հզորներն են, հայտնիներն ու հեղինակավորները:
***
ԵԱՀԿ նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել ԼՂ հիմնախնդրի վրա
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկա փուլում արժանի է հատուկ ուշադրության: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Մշտական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը: Նա նշել է, որ «վերջին շրջանում բռնի ուժի կիրառման մի քանի դեպքերի արդյունքում աճո ղ լարվածության պայմաններում» հակամարտությունը լուրջ ուշադրության կարիք ունի: Բուրկհալտերն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը կաջակցի հակամարտության կարգավորման նպատակով հաստատված ձևաչափերին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբին' ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ:
ԵԱՀԿ նախագահը նաև նշել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը Շվեյցարիայի աշխարհագրական գերակայություններից է, և իրենք միջոցներ են փնտրում այստեղ երկարաձգված հակամարտությունները լուծելու համար:
***
Համացանցում հայտնվել է Էրդողանի և նրա որդու հեռախոսային զրույցի սկանդալային ձայնագրությունը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շուրջ սկանդալային աղմուկը չի դադարում: Այս անգամ համացանցում է հայտնվել վարչապետի և նրա որդու' Բիլալ Էրդողանի հեռախոսազրույցների ձայնագրությունը: Այս մասին հայտնում է թուրքական Aykiridogrular.com-ը:
Ենթադրվում է, որ ձայնագրված հեռախոսազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին' այն օրը, երբ ձերբակալվեցին երեք նախարարների որդիները և Թուրքիայում սկսվեց «Մեծ կաշառք» գործողությունը:
Հեռախոսազրույցում լսվում է, թե ինչպես է վարչապետը որդուն պատվիրում տանից դուրս հանել մեծ գումարը' մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար և այն տալ գործարարներին: Խոսակցությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 17-ին' ժամը 08:01, 11:17, 15:39, 23:15 և դեկտեմբերի 18-ին' 10:58 րոպեին: Վերջին զրույցի ժամանակ Բիլալը հորը հայտնել է, որ տանը դեռևս մնացել է 30 միլիոն եվրո, որը նա կտեղափոխի մեկ այլ վայր:
Հեռախոսազրույցի ձայնագրությունը լուրջ իրարանցում է առաջացրել երկրում: Այս կապակցությամբ հատուկ հայտարարություն է տարածել վարչապետի աշխատակազմը, որը ձայնագրությունը հայտարարել է մոնտաժի արդյունք, որ չի համապատասխանում իրականությանը: Նրանք խոստացել են օրենքի շրջանակներում պատժել ձայնագրությունը «ստեղծողներին» և տարածողներին: Հայտնի է դարձել, որ գաղտնալսած զրույցը հրապարակայնացնելուց հետո Էրդողանն իր մոտ է կանչել Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին:
Դեպքերին անմասն չեն մնացել ընդդիմադիր կուսակցությունները: Ժողովրդահանրապետական կուսակցությունը պահանջել է Էրդողանի անհապաղ հրաժարականը: Իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Աբդուլլաթիվ Շեներն ասել է, որ ձայնագրությունում իսկապես հնչել է Էրդողանի ձայնը, որն ինքը լավ է ճանաչում:
***
Գերագույն ռադան Ալեքսանդր Տուրչինովին օժտել Է Ուկրաինայի օրենքներն ստորագրելու լիազորություններով
Գերագույն ռադան խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին օժտել Է Ուկրաինայի օրենքներն ստորագրելու լիազորություններով: Համապատասխան որոշման օգտին քվեարկել Է 316 պատգամավոր:
Ավելի վաղ որոշման նախագիծը քննարկման Էր ներկայացվել Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին:
Ինչպես հայտնել Է Տուրչինովը, փետրվարի 27-ին Գերագույն ռադայում պետք Է ձեւակերպվի կոալիցիան եւ ձեւավորվի նոր կառավարությունը: «Հինգշաբթի օրը մեզ անհրաժեշտ կլինի որոշում ընդունել նախարարների կաբինետի կազմի վերաբերյալ»,-ասել Է խոսնակը:
2004 թվականի Սահմանադրության համաձայն, որին վերադարձել Է Ուկրաինան, կառավարություն Է կազմում խորհրդարանական մեծամասնությունը: «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինայի կառավարության կազմում պետք Է ընդգրկվեն Անկախության հրապարակում բողոքավորների ներկայացուցիչները: «Նոր կառավարության կազմում պետք Է լինեն այն մարդիկ, ովքեր ասոցացվում են հաղթանակի հետ, որոնց շնորհիվ մենք կարող ենք կառուցել նոր երկիր»,-ասել Է Յացենյուկը եւ հավելել. «նախարարների նոր կաբինետի ձեւավորման շուրջ կուլիսային ոÕ ¹ մի կոնսուլտացիա չի լինի»:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նա ասել Է, որ ժողովրդական վստահության կառավարություն ձեւավորելիս հաշվի կառնվեն ցուցարարների պահանջները:
Ավելի վաղ Մայդանի ակտիվիստները (ժողովրդական վստահության խումբը) ձեւակերպել են ժողովրդական վստահության կառավարության անդամների ընտրության չափանիշները: Ըստ այդ չափանիշների՝ նոր կառավարության անդամներ չեն կարող լինել Ուկրաինայի հարյուր ամենահարուստ մարդկանց ցուցակի մասնակիցները եւ գործադիր իշխանության մարմինների ղեկավարները, ինչպես նաեւ նախագահի վարչակազմի աշխատողները, որոնք այդ պաշտոններն զբաղեցրել են 2010 թվականի սկզբից:
Մյուս պահանջների թվում են՝ ճյուղում աշխատանքի առնվազն 7 տարվա փորձը, բացառությամբ ներքին գործերի նախարարության, Ուկրաինայի անվտանգության խորհրդի, պաշտպանության նախարարության, ղեկավար պաշտոններում առնվազն 5 տարվա աշխատանքի փորձը եւ մարդու իրավունքների խախտումներին մեղսակից չլինելը, ինչպես նաեւ կոռուպցիոն գործունեության մասին տեղեկատվության բացակայությունը:
«Մենք այս չափանիշներով կստուգենք յուրաքանչյուր կոնկրետ թեկնածուի, որին կառաջարկի նոր խորհրդարանական մեծամասնությունը: Կառավարության յուրաքանչյուր անդամ պետք Է ստանա Մայդանի հավանությունը»,- ընդգծված Է ժողովրդական վստահության խմբի հայտարարության մեջ:
Ինչպես լրագրողներին պարզաբանել Է ժողովրդական վստահության խմբի քարտուղարության ներկայացուցիչ Վալերի Պեկարը, այնտեղ ներկայացված են Մայդանի հանգուցային կազմակերությունները, որոնք առավել հզորներն են, հայտնիներն ու հեղինակավորները:
***
Հանրահավաքի եկած Ղրիմի բնակիչները պահանջում են չճանաչել Կիեւի նոր իշխանություններին
Փետրվարի 25-ին Սիմֆերոպոլում տեղի Է ունենում Է Ղրիմի բնակիչների հանրահավաքը, որի մասնակիցներն Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը համարում են պետական հեղաշրջում եւ ինքնավար հանրապետության ղեկավարությունից պահանջում են չենթարկվել Կիեւի կարգադրություններին, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:
Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի մերձակա հրապարակումմ, որտեղ անցկացվում Է հանրահավաքը, հավաքվել Է, ըստ լրագրողների հաշվարկների, շուրջ 300 մարդ: Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ չկան իրավապահ մարմինների համազգեստով ներկայացուցիչներ: Հավաքվածների մեծամասնությունը միջին տարիքի տղամարդիկ են. մարդիկ եկել են առանց ցուցապաստառների եւ քաղաքական կուսակցությունների խորհրդանիշների:
«Ղրիմի այն պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, որոնք ղրիմցիներին դրդում են ճանաչել անօրինական իշխանությանը, պետք Է հեռացվեն զբաղեցրած պաշտոններից որպես հանցավոր հեղաշրջման մասնակիցներ»,-ասված Է թռուցիկներում, որոնք հավաքվածներին բաժանում են հանրահավաքի կազմակերպիչները:
Ինչպես հաղորդում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ղրիմի Ինքնավար Հանրապետության (ՂԻՀ) Գերագույն Խորհուրդը (ԳԽ) հանդես Է եկել հայտարարությամբ, որում ասված Է, թե Ղրիմի իշխանություններն սպասում են Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի շուտափույթ լուծման եւ անհանգստացած են առանձին ժողովրդական պատգամավորների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ գործադրվող ճնշումից ու ահաբեկումից:
«Վերջին օրերս հաջողվել Է հասնել գլխավորին՝ կանգնեցնել արյունահեղությունը: Այնուամենայնիվ, ճգնաժամը դեռեւս հեռու Է լուծումից. պակաս կարեւոր չԷ, որ խորհրդարանականները խստիվ գործեն գոյություն ունեցող իրավական դաշտի շրջանակներում՝ չանցնելով սահմանը, որից այն կողմ նրանց կողմից ընդունված որոշումների օրինականությունը կարող Է կասկածի տակ դրվել: Ստիպված ենք արձանագրել, որ առայժմ դա նրանց ոչ միշտ Է հաջողվում»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
ՂԻՀ ԳԽ նախագահությունում տագնապ են հայտնում «ճնշման, ահաբեկման ու շանտաժի դեպքերի» առնչությամբ, որոնց ենթարկվում են առանձին ժողովրդական պատգամավորներ ու նրանց ընտանիքները»: «Կազմվում են «ժողովրդի թշնամիների» ցուցակներ, ովքեր «հանցագործություններ են կատարել մարդկության դեմ», նշվում Է հայտարարության մեջ:
Խորհրդարանի ղեկավարությունը հավաստիացրել Է, որ անհրաժեշտ ամեն ինչ կանի թերակղզում քաղաքական ու տնտեսական կայունությունը, ազգամիջյան համաձայնությունը պահպանելու, բռնության եւ ծայրահեղականության դրսեւորումներ թույլ չտալու համար:
***
Ղրիմում սպանվել է հայ գործարար
Ինչպես հայտնում է novostink.ru-ն, Սիմֆերոպոլում սպանվել է 47-ամյա հայտնի գործարար Ստեփան Ճորոխյանը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Ղրիմի գլխավոր վարչության մամլո ծառայությանը:
Ոստիկանության քաղաքային բաժնի մամուլի խոսնակ Օքսանա Սորոկոպուդովան հայտարարել է, որ տղամարդը բազմաթիվ վնասվածքներ է ստացել և տեղում մահացել է: Նախնական տվյալներով՝ Ճորոխյանին հասցրել են դանակի վեց և հրազենային երեք վնասվածք: Կրակել են կրծքավանդակի և գլխի շրջանում:
Ճորոխյանը եղել է «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերը: Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա:
***
Սենսացիոն բացահայտում. Էրդողանը ահաբեկչական կազմակերպության անդամ է
Թուրքական մամուլում սենսացիոն հրապարակումներ են լույս տեսել այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը եւ ադրբեջանցի իսլամիստները միեւնույն ահաբեկչական կազմակերպության մեջ են գտնվում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ենի Շաֆաք» թերթը, որը մոտ է կանգնած իշխող շրջանակներին, մասնավորապես, վարչապետ Էրդողանի ընտանիքին, պնդում է, որ թուրքական «զուգահեռ պետությունը» (Թուրքիայում այդպես են անվանում պետության մեջ պետություն որակվող Ֆեթուլլահ Գյուլենի նուրսիստների հետեւորդներին) «Սալամ» կոչված ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ քրեական գործ է «մոգոնել», որին մասնակից է եղել նաեւ վարչապետ Էրդողանը:
Դատախազական հետաքննության մեջ որպես այդ ահաբեկչական կազմակերպության առաջնորդներ նշված են Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Թուրքիայի վարչապետ Էրդողանը եւ լիբանանյան «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան:
Թուրքական դատախազները ծրագրում են այդ հետաքննության արդյունքները փոխանցել Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ): Հետաքննության մեջ Թուրքիայի ներկայիս քաղաքական ղեկավարությունը ներկայացվում է որպես միջազգային ահաբեկչության հանցակիցներ, քանի որ «Հզբոլլահը» ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված:
Մեղադրական եզրակացության համաձայն' «Սալամ» ահաբեկչական կազմակերպության գործի շրջանակում լսվել են 70 իրանցիների եւ Էրդողանի գլխավորած' Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հազարավոր անդամների խոսակցությունները: Դատախազները նպատակադրվել են այդ քրեական գործի միջոցով հասնել ԱԶԿ-ի պաշտոնական գրանցումից զրկմանը եւ փակմանը: Էրդողանի շրջապատի պնդումներով' տվյալ քրեական գործի պատվիրատուն իսրայելյան հատուկ ծառայություններն են, մասնավորապես, MOSSAD-ը:
Այդ աղմկալից գործով անցնողների շարքում նշվում են նաեւ Ադրբեջանի երկու քաղաքացիների անունները, որոնք են' Ադրբեջանի իսլամական կուսակցության ներկայում բանտարկության մեջ գտնվող առաջնորդ Հաջի Թալեհ Բաղիրովը եւ Hacettepe համալսարանի միջազգային հարաբերությունների գծով ներկայացուցիչ Էլվին Աղաեւը:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որ համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում եւ Ադրբեջանում: Մինչ վերջերս այն համարվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հենարանը:
Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները երկու տարի առաջ «Մավի Մարմարա» նավի միջադեպի պատճառով լարվելուց հետո Էրդողանի եւ Գյուլենի միջեւ հարաբերությունները սրվել են: Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, նրանց մերձավորների, այդ թվում' վարչապետի որդու, փեսայի եւ դստեր հայտնի գործարարների հետ միասին խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ լինելը, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, որոնք ցանկանում են տ ապալել իր կառավարությունը: Էրդողանը աշխատանքից հեռացրել է կոռուպցիոն սկանդալը բացահայտած 500-ից ավելի իրավապահների, դատախազների եւ դատավորների:
Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ.-ից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության եւ ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ: