Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթով հանդես եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը.

 

«Մարտի մեկի ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի, մարտի մեկի ոճրագործության էջը կփակվի այն ժամանակ, երբ դատարանի առջև կանգնեն ոճրագործության կազմակերպման պատասխանատու անձինք, առ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել: Մարտի մեկի ոճրագորուծությունը կեղծված ընտրությունների արդյունք է:

 

Որևէ ընդդիմություն բազմահազար հանրահավաքներ չէր կարող անցկացնել, եթե հասակարությունն ընդունած լիներ ընտրությունների արդյունքը և ժամանակին պատժվեին նախորդ ընտրությունների կեղծիքների հեղինակները»:

 

Ստեփան Դեմիրճյանի խոսքով' արմատական փոփոխություններ են պետք, քանի որ աղքատությունը, գործազրկության աճը, արտագաղթը, սոցիալական խնդիրներն աճել են, ավելացել է արտաքին պարքտը, վերացվում է փոքր ու միջին բիզնեսը:

 

«Վարչախումբն զբաղված է իր մերձավորների բիզնես շահերը պաշտպանելով: Լավագույն բիզնեսը դառել է իշխանությունը: Այս իրավիճակը պետք է փոխենք: Սկսենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, ազատ ընտրությունների միջոցով վստահելի իշխանության ձևավորումն ապահովենք: Մարդկանց հավատը վերականգնենք երկրի նկատմամբ, պետք է փոխենք այս իշխանությունը, նոր իշխանություն ձևավորենք' վստահության հիքմի վրա»,-ասաց Դեմիրճյանը: